Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ բանասեր, լրագրող, հաղորդավար, «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն, «Հայ ասպետ» հաղորդաշարի հեղինակ և վարող Կարին Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«ԹԵ ԻՆՉՈ՞Ւ ՀԱՆԿԱՐԾ ՄԵՐ ՈՂՋ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏԵՐԻ ԱՉՔԻՆ ԱՅՍՔԱՆ ՄՌԱՅԼ ՈՒ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԼԱՑԱՑՆՈՂ ԹՎԱՑ.......
Կարդում եմ գրականության չափորոշիչների մասին տարատեսակ կարծիքներ և որպես մանկավարժ ու դպրոցի տնօրեն, որ ամեն օր հարյուրավոր երեխաների հետ է շփվում, պարտավորված եմ զգում մի քանի հարց տալ մեր այն «երեխայասերներին», որոնց համար հայ գրականությունը ամբողջովին ողբ ու լաց է, ծանր ու մռայլ......
Մի մանկավարժ գրել էր՝ Թումանյանի «Մարոյի» ու «Անուշի» և մնացած գործերի դպրոցում դասավանդելու կարիքը լինելու մասին ու էլի շատ հայ հեղինակների տխուր գործերի մասին, խեղճ երեխաների թափվող արցունքների մասին, նրանց մատաղ սիրտը այդչափ տխրեցնելու մասին...... կարդացի ու ակամայից հիշեցի, որ «Անուշն» ու «Մարոն» կարդալիս ես էլ եմ շատ տխրել, բայց այդ տխրությունից միայն ավելի եմ մարդացել, չեմ դաժանացել այնքան, որքան հիմա մեր անգամ դպրոց չեկած երեխաներն են դաժանանում բազմապիսի «Մաշաներից», «Նինձա-չերեպաշկաներից», գռեհիկ, նվաստացուցիչ, սպանություններով ու խաբեություններով լի, ամենափողոցային ժարգոնով մեր լեզուն աղավաղող սերիալներից ու մուլտֆիլմերից......
Ամեն տարի 1-ին դասարանի 1-ին կիսամյակում ամենաշատը տքնում ենք երեխաների միջից ագրեսիան ու ատելությունը հանելու, նրանց մեջ սեր արթնացնելու, իրար նկատմամբ, միջավայրի նկատմամբ բարի ու հոգատար լինելու վրա......այդքան շատ եք ուզում բարի ու երջանիկ սերունդ կրթել, արգելեք այդ մարդակործան ֆիլմերն ու մուլտֆիլմերը.......որոնցից միայն ագրեսիա ու ատելություն է թափվում..... ամեն օր, 24 ժամ, առանց մանկավարժի մեկնաբանության......
Մեր գրականությունը մեր անցած տխուր, բայց ինքնատիպ ու հերոսական կյանքի արտացոլումն է, ուզում եք կենսուրախ ու ոգեղեն դարձնել այն, նախ ստեղծեք այդպիսի երկիր, որտեղ բոլորը երջանիկ են, ապագայատենչ, բարի ու կամեցող, ով է խանգարում, մեխն էլ է ձեր ձեռքին, մուրճն էլ....... դե, ստեղծեք, իսկ գրականությունը կարտացոլի այդ երջանկությունը, որովհետև այն պարզապես տվյալ ժամանակահատվածի կյանքի հայելին է.....
Իսկ հիմա թույլ տվեք օգտվել Թումանյանի հանճարեղ «դաժանություններից», այլ ոչ թե ձեր ժամանակակից այլասերվածություններից......
շարունակելի»։