Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դաշնակցության Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների տևական ու համառ աշխատանքը երեկ տվեց ցանկալի ու սպասելի արդյունք. հաղթական լուրեր ստացվեցին և՛ Վաշինգտոնից, և՛ Բրյուսելից։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունեց Արցախում ականազերծման համար 1.4 մլն դոլար օգնություն տրամադրելու վերաբերյալ բանաձևը։ Արցախին տրամադրվող ամերիկյան օգնության ճակատագիրը երկար ժամանակ անորոշ էր մնում, իսկ ԱՄՆ գործադիր իշխանության մարմիններն ընդհանրապես առաջարկում էին դադարեցնել այս ծրագիրը։ Բարեբախտաբար այն կշարունակվի։
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակն էլ օրվա ընթացքում տեղեկացրեց, որ Եվրոպական Խորհրդարանի 7 քաղաքական խմբերի 29 պատգամավորներ նամակով դիմել են ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելին՝ ակնկալելով ԵՄ-ի կողմից գործուն քայլեր՝ տարածաշրջանում վստահության ամրապնդման համար։ Կարևոր է ընդգծել, որ պատգամավորները նաև կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին, որպեսզի վերջիններիս համաձայնվեն ԵԱՀԿ կողմից սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման շուրջ՝ արձանագրելով, որ հայկական կողմը դրան համաձայնվել է։
Այս օրերին, աշխարհի տասնյակ երկրներում Հ Յ Դաշնակցությունն իր կազմակերպական կառույցի ամբողջական լարումով, ամենատարբեր մակարդակներում սպասարկում է Հայաստանի պետական շահը, իրականացնում տարբեր իրավիճակներից բխող անհրաժեշտ գործողություններ։
Հաղթական այս ընթացքը շարունակական է լինելու։