Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ազատամարտի մասնակից, Հայաստանի լրագրողների միության անդամ և գրքերի հեղինակ Սուսաննա Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«ԱՂԱՉՈՒՄ ԵՄ, ՄԻ՛ ՎԱԽԵՑԵՔ…ասում էր Սևակը
Մանկավարժներն այս պահին մեն-մենակ են լուսաճաճանչ նախարարի ու նրա նույնքան լուսապսակ արբանյակների հետ՝ դեմ-հանդիման....հազար ու մի ներթաքույց սպառնալիքներ էլ դամոկլյան սրի պես՝ գլխներին կախված....
Ըստ էության՝ իր վրդովմունքի մեջ մենակ է նաև Մայր Աթոռը:
Եթե այս պահին, ինչպես ասում են, ազգն իր սատարով, խոսքով չկանգնի նրանց կողքին, տանուլ ենք տալու հային՝ հայ պահող շատ արժեքներ....
Մի օրվա, մի ժամվա չենք, այ տնաշեններ…ծամծմելով, խուճուճ-մուճուճ եք խոսում՝ հստակ թեմաներից…..
էրեգ չենք ծնվել, վաղն էլ չենք մեռնելու, էսօր վախեցանք՝ ընդմիշտ ենք վախենալու, էսօր կորցրինք, ամեն ինչ ենք կորցնելու….
էսօր էլ քծնեցինք, վատամարդ չդարձանք, վախեցանք՝ մի կտոր փորահացը կորցնելուց….թքած այդպիսի հացի վրա, որ մեր պատմության ու մշակույթի դիակի վրայով է լինելու, մեր բոլորիս դիակի…..
Ապրեցիր այսօր՝ կմեռնես ընդմիշտ- ականջներիցս կախենք, քանի որ սա մեր պատվելի անձի՜, մեր խխունջային հոգու խնդիրը չէ այլևս... ազգի լինել-չլինելն է, նրա հին ու նոր, բարոյական միավոր լինելու խնդիրն է…
Կովերն անգամ կհեկեկային՝ ծրագրի համակարգողի «մտահոգությունից» …. կարծում է՝ հի՜ն են այլևս մեր արժեքները….. հի՜ն ենք մենք… մեղք է աշակերտը՝ չծանրաբեռնե՜նք նրան…
Ու դրա փոխարեն չի զլանում՝ աղբով ծանրաբեռնել…. ու այնպես ավարտու՜ն... որ ոչ մեկը չհամարձակվի մի «թթու» խոսք էլ ասել….Վայնասուն է դնում լրահոսում:
Խելագար աշխարհն այլևս բաց-բաց է հարձակվում մեր արժեքների վրա, ազգի ինքնությունն է ջնջում....ցավոք՝ մեր իսկ ձեռքով:
Էլ վախենալու, քծնելու իրավունք ու ժամանակ չունենք, լռողն էլ՝ աներկբա դավաճան է, սատանային հոգին ծախած.....
Սևակն ինչպես էր ասում.
Աղաչում եմ.-
Մի՛ վախեցեք անկեղծ խոսքից.
Անկեղծ խոսքը չի սպանում,
Փակ խոցեր է միայն բանում:
Միայն մարտի դաշտը չէ, չշեղվենք մի ուղղությամբ…կյանքն առավել կրակային է. քան՝ մարտադաշտը….
Որովհետև, մարտի դաշտից մի օր , երբ հաղթած՝ վերադառնանք, կտեսնենք, որ ոչ-ոք մեզ չէր էլ սպասում….որ մենք, բոլորս ընդամենը վարձու մարդասպաններ էինք…կնոպկաներով ղեկավարվող...»։