Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2020թ․ հուլիս ամսվա ընթացքում տեխնիկական և հրդեհային անվտանգության ոլորտի ստուգումներ են իրականացվել Վայոց ձորի մարզի տարածքում գործող առևտրի օբյեկտներում, ԱԳԼՃԿ-ներում և հեղուկ գազի լցավորման կետերում։ Այս մասին հայտնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժինը։
Ստուգումների արդյունքում հրդեհային անվտանգության կանոնների և նորմատիվ փաստաթղթերի պահանջների խախտումներ են հայտնաբերվել Ա/Ձ Գագիկ Մհերյանին պատկանող տնտեսական ապրանքների խանութում, «Թամսար» ՍՊ ընկերության ԱԳԼՃԿ-ում, Արգամ Կարապետյան և Կարեն Հայրապետյան Ա/Ձ-երին պատկանող հեղուկ գազի լցավորման (ՀԳԼ) կայաններում։
Մասնավորապես՝ ՀԳԼԿ-ներում առկա չեն եղել հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգեր և անհրաժեշտ քանակի հրդեհաշիջման սկզբնական միջոցներ։ Տնտեսական ապրանքների խանութում բացակայում է հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգը և օդափոխիչ համակարգի ինքնաշխատ անջատման սարքավորումները եղել են ոչ սարքին վիճակում։
«Թամսար» ՍՊԸ ԱԳԼՃԿ-ում հայտնաբերվել են նորմատիվ փաստաթղթերի պահանջների վեց խախտում։
Վերը նշված խախտումների վերաբերյալ կազմվել են համապատասխան արձանագրություններ, պատասխանատուների նկատմամբ կիրառվել են վարչական պատախանատվության միջոցներ և նրանց տրվել են կարգադրագրեր՝ սահմանված ժամկետներում խախտումները վերացնելու կապակցությամբ։
Տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվել են նաև իրազեկման գրքույկներ ինչպես նաև սպասարկող անձնակազմերին պարզաբանվել է հրդեհային անվտանգության կանոնների պահպանման խիստ անհրաժեշտությունը և կարևորությունը՝ հրդեհներից և դրանց անցանկալի հետևանքներից խուսափելու նպատակով։