կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-19 11:36
Առանց Կատեգորիա

Կորոնավիրուսից մահացած 10 անձանցից ամենաերիտասարդը 41 տարեկան տղամարդ է

Կորոնավիրուսից մահացած 10 անձանցից ամենաերիտասարդը 41 տարեկան տղամարդ է

Կորոնավիրուսից նախորդ օրը մահացած 10 քաղաքացիներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 65 (տղամարդ), 83 (տղամարդ), 74 (կին), 41 (տղամարդ), 68 (կին), 83 (կին), 82 (կին), 64 (տղամարդ), 87 (տղամարդ) և 89 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հիշեցնենք, որ Հայաստանում հուլիսի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 415 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ՝ հաստատվել է կորոնավիրուսի 34877 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 146717:

Փաստացի այս պահին բուժվում է 10737 պացիենտ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 23294 անձ` վերջին մեկ օրում 171 անձ:

Ընդհանուր առմամբ, 641 պացիենտ մահացել է (ավելացել է 10-ով):

Արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 205 է: