կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-18 13:59
Քաղաքական

Ո՞վ է մարտի 1-ի զոհերի հարազատներին հանել սևազգեստ մայրերի դեմ. Գագիկ Համբարյան

Ո՞վ է մարտի 1-ի զոհերի հարազատներին հանել սևազգեստ մայրերի դեմ. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է.

«Ո՞վ է մարտի 1-ի զոհերի հարազատներին հանել սևազգեստ մայրերի դեմ

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձություններն ամբողջությամբ իրենց վրա սևեռեցին հասարակության ուշադրությունն ու շատ քչերն են տեղյակ, որ հուլիսի 15-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունիի նստավայրում տեղի է ունեցել դատական նիստ` մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներն ընդդեմ արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հարազատների` հատուցում ստանալու պահանջով… Դատարան դիմածներից որևէ մեկը չէր բարեհաճել ներկայանալ նիստին…

Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ամեն ինչ արվում է սևազգեստ կանանց բերանը փակելու համար, որոնք որոշ ժամանակ առաջ հանդգնել էին պահանջել վարչապետից, որպեսզի վերջինս ևս գումարային փոխհատուցում տրամադրի այն բոլոր ընտանիքներին, որոնց անդամները զոհվել են մեր հայրենիքի սահմաններն անվտանգ պահելու համար, ինչպես Նիկոլն արեց 2008 թ-ի մարտի 1-ի զոհերի և վիրավորների հարազատների պահով… Սակայն, երբ սևազգեստ կանայք սկեցին պահանջներ ներկայացնել Նիկոլին, վերջինս սկսեց նրանց թիկունքում ինչ-որ ուժերի ման գալ, իսկ հետո էլ այդ կանանց դեմ դուրս եկան մարտի 1-ի զոհերի հարազատները, որոնք վիրավորվել են մի բանից, որի վերաբերյալ, որքան գիտեմ, դատական որոշում կա…

Ի սկզբանե, խիստ կասկածելի եմ համարել, որ Նիկոլը պետբյուջեի հաշվին փոխհատուցեց մարտի 1-ի զոհերի հարազատներին և վիրավորներին, այն դեպքում, երբ այդ փոխհատուցումը պետք է տրամադրեին այն անձինք, ովքեր մեղավոր են այդ ամենի համար, այլ ոչ թե պետությունը… Այնպիսի տպավորություն էր, որ այդ փոխհատուցումը տարրական կաշառք էր մարտի 1-ի զոհերի հարազատներին, որոնք պետք է իշխանական սցենարի համաձայն` ինչ-որ քայլեր ձեռնարկեին… Օրինակ՝ ակտիվ մասնակցեին, այսպես կոչված, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ դատական նիստերին, այն դեպքում, երբ այդ դատական գործընթացը որևէ կապ չունի իրենց հարազատների զոհվելու գործի հետ և դատախազության կողմից որևէ մեղադրյալ մարդասպանության մեջ չի էլ կասկածվում… Հիմա հարց… Ինչո՞ւ են մարտի 1-ի զոհերի հարազատներից ոմանք մասնակցում այդ դատական գործընթացին, եթե այդտեղ իրենց հարազատների մահվան համար որևէ մեկը չի մեղադրվում… Չխախտելով անմեղության կանխավարկածը` ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Քոչարյանի և մյուսների դեմ դատական նիստերին մասնակցելով` այդ մարդիկ իրենց շնորհակալությունն են հայտնում Նիկոլին…

Ենթադրում եմ, որ նույն “օպերայից” է նաև սևազգեստ կանանց դեմ դատական հայցը, որի միջոցով փորձ է կատարվում փակել այդ մարդկանց բերանները՝ Փաշինյանի 30 միլիոն դրամանոց լավության տակից դուրս գալով… Սևազգեստ կանայք ավելի շատ իրավունքներ ունեն պետությունից փոխհատուցում ստանալու, քան մարտի 1-ի զոհերի հարազատները և վիրավորները, քանի որ սևազգեստ կանանց ընտանիքի անդամները պաշտպանել են մեր հայրենիքի սահմանները և իրենց կյանքը զոհել են մեր անվտանգության համար… Սևազգեստ կանանց դեմ սանձազերծված այս դատական գործընթացը խայտառակություն է, որը պետք է շատ արագ դադարեցվի… Հ.Գ. Հետաքրքիր է, մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի գերակտիվությունը կարո՞ղ է պայմանավորված է նրանով, որ վերջինս իր թոռներին չի հատկացրել այդ 30 միլիոնից որևէ լումա, իսկ իշխանություններն էլ, նրա գերակտիվությունը գնահատելով, լռում են…»: