|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է հայտնի հայատյաց Ջեյհուն Բայրամովի նշանակումը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնում:
«Ցանկանո՞ւմ եք իմանալ, թե ով է Ադրբեջանի նոր արտգործնախարարը:
Ջեյհուն Բայրամովը եղել է կրթության նախարարը եւ փոխնախարարը, երբ ուսուցիչներն ու դաստիարակները երեխաներին սովորեցնում էին ատել Հայաստանը: Կարելի է դիտել այդպիսի ապացույցներից մեկն այս հղումով:
Հայատյացությունը, կարծես, նրա բնույթն է, եւ նոր պաշտոնում առաջին պաշտոնական հանդիպումը Հունգարիայի դեսպանի հետ խորհրդանշական է, իսկ կարող է եւ դիտավորյալ է կազմակերպվել՝ հաշվի առնելով հայատյացության քաղաքականության մեջ կացնով զինված Սաֆարով հանցագործի դերը:
Այսպիսով, Ալիեւը պատահաբար չի նշանակել ոչ դիվանգետ եւ փորձ չունեցող, բայց հայատյացության մեծ փորձ ունեցող մեկին...»,- նշել է նա իր թվիթերյան էջում: