|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ինչպես արյունը ջուր չի դառնալու, այնպես էլ թուրքն իր հայատյացությունը չի թարգելու. Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ-ական գործիչ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Նիկոլի վառ օրինակը բավարար է, որպեսզի այսուհետ ՀՀ բարձրաստիճան (Վարչապետ, Նախարարներ) պաշտոնյաները, մինչև նշանակվելը, ՀՀ ԱԱԾ ոչ ֆորմալ վերահսկողության ներքո, գաղտնիության պայմաններում անցնեն ազգային պատկանելության գենետիկ ստուգում (դրոշմավորում):
44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ ՀՀ քաղաքական իշխանության ներկայացուցիչների ազգային պատկանելությունը ևս ազգային անվտանգության գերխնդիր է:
Հ.Գ. 44-օրյա պատերազմի ընթացքը միտումնավոր ձախողելու, անպատասխանատու կերպով հազարավոր զինծառայողների զոհելու, տարածքները խաբեությամբ հանձնելու ու ՀՀ ազգային շահերը ոտնահարելու հարցում միայն ազգությամբ հայերը կարող են մեղադրվել պետական դավաճանության մեջ: Այս հարցը թուրք լինելու պարագայում հերոսություն է:
Հետևաբար, կամ Նիկոլը (եթե պարզվի, որ հայ չէ) թուրքերին հերոսական ծառայություն մատուցած անձ է, կամ հայ ազգի և պետության դեմ դավաճանություն գործելու մեջ հիմնավոր կասկածյալ (մինչև դատարանի օրինական վճիռն ուժի մեջ մտնելը)»։