Թուրքիայում հակահայկական գործողությունները շարունակվում են՝ նոր թափ ստանալով:
Ինչպես տեղեկանում ենք Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կենտրոնական գործադիր խորհրդի անդամ, լրագրող Մուրադ Մըհչըյի ֆեյսբուքյան էջից, հայատյացության հերթական գործողություններից մեկն այս անգամ ուղղված է եղել հայկական դպրոցի դեմ: Բաղլարբաշը շրջանում գտնվող հայկական Քալֆայան տարրական դպրոցի պատին անհայտ անձինք արել են «Ողջ լինի թուրք ցեղը» գրառումը:
Քննադատելով տեղի ունեցածը՝ Մըհչըն գրել է. «Ֆաշիզմը շարունակվում է՝ առանց ժամանակաշրջան ճանաչելու»: