|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
22 տարի առաջ ստեղծվեց Վճռաբեկ դատարանը, և Հայաստանում երկաստիճան դատական համակարգից անցում կատարվեց եռաստիճանի։
Նախագահ Սարգսյանն իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է փոխանցել դատական համակարգին ու դատավորներին, Վճռաբեկ դատարանի աշխատակազմին` նշելով, որ արդար ու ժողովրդի վստահությունը վայելող դատական համակարգը յուրաքանչյուր երկրի զարգացման ու կայունության հիմնասյունն է: