կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-09 15:38
Հասարակություն

«Մարտի 15-ից չեմ աշխատում, քո Արփիից, քո Շուշանից վատն ե՞ն մեր երեխեքը»․ ակցիայի մասնակից

Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել ռեստորանային ու ժամանցի ոլորտի աշխատակիցները։ Սակայն, ոստիկաններն ու կարմիր բերետավորները ակցիայի մի շարք մասնակիցների բերման ենթարկեցին, մոտ տասը անձ։

«Վարչապետի աթոռը զբաղեցրած արարածը դիվերսիա է անում այս ազգի հանդեպ»,- ասաց ակցիայի մասնակից, ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը, ապա ձեռքը կոկորդին տանելով բարկացած շարունակեց․ «Ա՛յ, ստեղներս է հասել, «սթից» ակցիա են անում իբրեւ, գալիս, բռnում, տանում են, բռնե՛ք, տարե՛ք, մի օր ժողովուրդը ոտքի է կանգնելու։ Այսօր եկել եմ կառավարության դիմաց, որ այդ մարդիկ հասկանան գոնե, մի հատ իրանց հաշիվ տան, որ ապրել ենք ուզում, մեր երեխեքը մեղք են»,- ասաց տիկին Անահիտն ու վրդովված դիմելով վարչապետին, շարունակեց․ «Մարտի 15-ից չեմ աշխատում, քո Արփիից, քո Շուշանից վատն ե՞ն մեր երեխեքը»։

Ըստ նրա, կառավարության կողմից խստացված պահանջներն ուշացած են․ «Առաջին երկու ամիսը, որ կարանտին էինք պահում, այս խստությունն այն ժամանակ պետք է արվեր, ոչ թե բարձիթողի արեցին՝ դիտավորյալ։ Սա դիվերսիա է հայ ժողովրդի նկատմամբ։ Մտածում են, որ եթե իրենց ասած այդ դիմակը մարդիկ կրեն, չեն հիվանդանա, հիմա ոչ ոք ապահովագրված չէ այս վիրուսից»։

Մանրամասները՝ տեսանյութում․