|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վրաստանը չի վերանայի 2012 թ. որոշումը, երբ միակողմանի դադարեցրել էր Մոսկվայի հետ համագործակցությունը բաց երկնքի վերաբերյալ համաձայնագրի վերաբերյալ. այս մասին նշվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Վրացական կողմը չի ընդունում և ինքն էլ չի իրականացնում դիտորդական թռիչքներ Ռուսաստանի տարածքում։ Այս տարիների ընթացքում Վրաստանն իրականացրել է հետևողական քաղաքականություն։ 2012 թ որոշումը ուժի մեջ կմնա», - նշում է Վրաստանի ԱԳՆ-ն։
Բաց երկնքի մասին համաձայնագիրը ստորագրցել է 1992 թ., որի նպատակը Սառը պատերազմից հետո փոխադարձ վստահության բարձրացումն էր։ Այն նախատեսում է անդամ երկրներին ազատորեն միմյանցից տեղեկություններ ստանալ՝ նաև ռազմական։
Դոնալդ Թրամփը մայիսի 21-ին հայտարարել էր, որ ՌԴ-ն չի կատարում իր պարտավորությունները, և Վաշինգտոնը դուրս է գալիս այս համաձայնագրից։