|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը երկրի նախագահ Էմանուել Մակրոնին հրաժարականի դիմում է ներկայացրել: Պետության ղեկավարն այն հաստատել է, ասվում է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Նախքան նոր կառավարության նշանակումը Ֆիլիպը կշարունակի վարել ընթացիկ գործերը: Հունիսի վերջին նա հաղթել է Հավրայի քաղաքապետի ընտրություններում, ընդ որում հայտարարել է, որ կարող է վարչապետի աթոռին մնալ մինչեւ 2022 թվականը:
Էդուար Ֆիլիպը նախարարների կաբինետը գլխավորել է 2017 թվականի մայիսին Էմանուել Մակրոնի որոշմամբ: Մինչ այդ եղել է Գավրայի քաղաքապետ։