|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Հայաստանի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունների միջև հուլիսի 2-ին տեսակապի միջոցով կայացել են քաղաքական խորհրդատվություններ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ «Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ռումինականը` ԱԳՆ պետքարտուղար Դան Նեկուլաեսկուն:
Խորհրդատվությունների ընթացքում քննարկվեց հայ-ռումինական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային, միջխորհրդարանական կապերի խորացման վերաբերյալ:
Կողմերն անդրադարձան նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներին և միջազգային կառույցներում երկկողմ փոխգործակցությանը:
ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները՝ կարևորելով նաև հարցի առնչությամբ ԵՄ և վերջինիս անդամ երկրների կողմից լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին»,- ասվում է հաղորդագրության մեջ: