կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-28 13:52
Քաղաքական

Քաղաքական խորհրդատվություններ` Հայաստանի եւ Գերմանիայի ԱԳՆ-երի միջեւ

Քաղաքական խորհրդատվություններ` Հայաստանի եւ Գերմանիայի ԱԳՆ-երի միջեւ

Սեպտեմբերի 27-ին Բեռլինում Հայաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարությունների միջեւ տեղի են ունեցել խորհրդատվություններ` արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովման թեմայով:

 

Խորհրդատվությունների շրջանակներում ԱԳ նախարարի խորհրդական, մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը եւ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը հանդիպումներ են ունեցել Գերմանիայի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավարության եւ աշխատակիցների հետ, ծանոթացել իրենց գերմանացի գործընկերների կողմից տարվող աշխատանքներին, քննարկել համագործակցության հնարավորությունները:

 

Հանդիպումներ են եղել նաեւ Գերմանիայի ԱԳՆ Հարավային Կովկասի բաժնի ղեկավարների, ինչպես նաեւ ԱԳՆ Ճգնաժամային իրավիճակների արձագանքման կենտրոնի տնօրինության հետ: