|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Վաղը ողջ հանրապետությունում գործելու է 24 քննական կենտրոն՝ 16-ը մարզերում և 8-ը՝ մայրաքաղաքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը:
«Քննական կենտրոնների թիվը կախված է տվյալ առարկան կամ առարկաները հայտագրողների թվից: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում ձևավորված ու կահավորված է 47 քննական կենտրոն, նախորդ տարի դրանք եղել են 32-ը:
Քննական կենտրոնների թվի ավելացումը պայմանավորված է հակահամաճարակային միջոցառումերով՝ դիմորդների միջև պետք է ապահովվի անվտանգ ֆիզիկական հեռավորություն, և ըստ այդմ, քննասրահներում նստարաններն ավելի նոսր են դասավորված, քան միշտ եղել է»: