Փոխարժեքներ
25 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
ԱՄՆ-ը դադարեցնում է ամերիկյան ռազմական արտադրանքի և երկակի նշանակության որոշ տեխնոլոգիաների արտահանումը Հոնկոնգ. այս մասին իր թվիթերյան էջում գրել է պետքարտուղար Մայք Պոմպեոն։
Նա, մասնավորապես, նշել է՝ եթե Պեկինն այժմ Հոնկոնգին վերաբերվում է «մեկ երկիր, մեկ համակարգ» սկզբունքով, ապա Վաշինգտոնն էլ պետք է նույն կերպ վարվի։
Պետդեպարտամենտի հաղորդագրությունում միևնույն ժամանակ ասված է, որ ԱՄՆ-ը ստիպված է ձեռնարկել այդ գործողությունը՝ երկրի ազգային անվտանգությունն ապահովելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Չինաստանի բարձրագույն օրենսդիր մարինն ընդունել է Հոնկոնգի ազգային անվտանգության մասին օրենքը. այն թույլ կտա Պեկինին տարածաշրջանում ստեղծել սեփական հատուկ ծառայություններ և արգելել բողոքի ակցիաների անցկացումը։
Սպիտակ տունը Չինաստանի նախաձեռնությունն ընդունել է որպես Հոնկոնգի ինքնավար կարգավիճակի խախտում, ու այդպիսով խոստացել է պատասխանել պատժամիջոցներով։