|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իտալական ակումբում կմնա մինչ օգոստոս:
Այս մասին գրում է Tempo-ն` հավելելով, որ Մխիթարյանը կմնա թիմում մինչև օգոստոսի վերջ և «Ռոմայի» կազմում կմասնակցի Եվրոպայի լիգայի հանդիպումներին: Հռոմում կմնա նաև «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Սմոլինգը, ով ևս վարձավճարով է հանդես գալիս «գայլերի» կազմում:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանի սկզբում «Արսենալից» վարձավճարով տեղափոխվել է «Ռոմա»: Ֆուտբոլիստն այս ընթացքում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: