Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Ռոման» ցանկանում է թիմում պահել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ում իրավունքները պատկանում է Լոնդոնի «Արսենալին»։
Մխիթարյանի վարձակալության ժամկետն ավարտվում է առաջիկա ամռանը։ Il Tempo-ի փոխանցմամբ՝ «գայլերը» ցանկանում են ևս մեկ տարով երկարաձգել Մխիթարյանի վարձակալությունը։
«Ռոման» ցանկանում է առաջիկա օրերին այս առաջարկով դիմել «Արսենալին»։ Նոր վարձակալության պայմանագրի հիմնական դրույթը լինելու է այն, որ 2021-ին «Ռոման» պարտադիր գնելու է Մխիթարյանի տրանսֆերը։
Նշվում է, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում Հայաստանի հավաքականի 31-ամյա ավագը կերկարաձգի պայմանագիրը «Արսենալի» հետ, որը նախատեսված է մինչև 2021 թվականը։
Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 13 հանդիպման, դարձել 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Աղբյուր՝ ArmSport.am