Փոխարժեքներ
01 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.35 |
EUR | ⚊ | € 412.25 |
RUB | ⚊ | ₽ 4.0389 |
GBP | ⚊ | £ 493.31 |
GEL | ⚊ | ₾ 139.06 |
12 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ աջակցություն կտրամադրվի ԱԺ հանձնաժողովներին ՄԱԿ-ի զարգացման «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» կոմպոնենտի շրջանակում՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հանձնաժողովի նիստում։
Զոհրաբյանը նշեց, որ հանձնաժողովի երեք անդամ պետք է ընտրվի, որոնք ՄԱԿ-ի այս կոմպոնենտի համատեղ գնահատման հանձնաժողովում պետք է ներկայացվեն ՀՀ ԱԺ-ն՝ յուրաքանչյուր ֆրակցիայից մեկ պատգամավոր դիմում հայտերի հետագա ուսումնասիրման համար:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից ընտրվեց Անի Սամսոնյանը, «Բարգավաճ Հայաստանից»՝ Շաքե Իսայանը, «Իմ քայլից»՝ Սարգիս Խանդանյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը ներկայացրեց առաջարկները․ «Ատելության խոսքի դեմ մեր աշխատանքներում իրավաբան փորձագետի աջակցության կարիք կա, որը մեզ կաջակցի ձևակերպումների հարցում, քանի որ այդ օրենսդրության բարեհաջող ընդունման պարագայում անհրաժեշտ կլինի մյուս օրենքներում փոփոխություն մտցնել, այդտեղ ևս աջակցության կարիք կա»:
Մյուս գաղափարը դաշտային ուսումնասիրության աջակցությունն է՝ կապված եզդի աղջիկների իրավունքների, կրթության և մյուս իրավունքների հետ՝ որպես խնդիր վերցնելով վաղ ամուսնությունները և ինչ կարելի է անել, որ այդպես չլինի․ «Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծն է դրվելու շրջանառության մեջ, գուցե կրկին փորձագիտական անհրաժեշտություն լինի այդ օրենսգրքի մեր հանձնաժողովին համապատասխանելիության տեսանկյունից՝ ընտանեկան բռնության, երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Օրինակ, քրեական օրենսգիրքը համեմատենք Լանզարոտեի կոնվենցիայի հետ և այլն: Սրանք են հիմնական գաղափարները, որոնք քննարկել ենք»։
Նաիրա Զոհրաբյանը խոսեց սելեկտիվ աբորտների մասին, որն, ըստ նրա, շարունակում է մնալ մտահոգիչ․ իրեն դիմել են մի խումբ փաստաբաններ, որոնք առաջարկում են ընդունել չծնված երեխայի կյանքի իրավունքի մասին օրենք:
«Սելեկտիվ աբորտների արդյունքով Հայաստանը հայտնվել է բավականին տխուր ընկերակցության մեջ՝ Ալբանիայի և Ադրբեջանի հետ, մենք փորձեցինք օրենսդրորեն կարգավորել, բայց ես համաձայն եմ, որ առաջնորդվենք չծնված երեխայի կյանքի իրավունքի մասին օրենք ունենալով»,- ասաց Զոհրաբյանը:
Հանձնաժողովը որոշեց գրավոր առաջարկների համար մեկ շաբաթ ժամկետ սահմանել։
Մանրամասն՝ տեսանյութում․