Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը, ով խոսել է գազի սակագնի ձեւավորման նոր քաղաքականության մասին։
Ինչպես հայտնի է, վերջերս ՀԾԿՀ-ը քննարկելով և դիտարկելով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ գազի սակագինը վերանայելու դիմումը՝ որոշում էր կայացրել մինչև 10 000 խմ գազ օգտագործող սպառողների համար գինն անփոփոխ պահպանել, գազի գինը չի փոխվել նաև սոցիալապես անապահով խավի համար։ Փոխարենը 10 000 խմ-ից ավելի գազ օգտագործող տնտեսվարողների համար՝ մի քանի բացառություններով, սակագինը այս ամառվանից կբարձրանա։ Սուրեն Պարսյանը ներկայացրեց այսուհետ գործող գները՝ ասելով, որ թեև փաստացի սովորական սպառողների համար գազը չի թանկացել, սակայն տնտեսության վրա ունեցած ազդեցությամբ այն այսպես, թե այնպես անդրադառնալու է բոլորիս վրա, և առաջիկայում ծառայությունների և ապրանքների գների թանկացումներ կլինեն։
Տնտեսագետը խոսել է նաև այլընտրանքային՝ իրանական գազը Հայաստանին մատակարարելու հնարավորության մասին, որը գուցե նաև Հայաստանի համար դիվանագիտական լծակ դառնա Ռուսաստանին գին թելադրելու առումով։
Հայկական ատոմակայանի վերազինման, վերանորոգման աշխատանքների համար ռուսական վարկից հրաժարվելու մասին խոսելով՝ Սուրեն Պարսյանն ասաց, որ մենք հրաժարվեցինք շատ ավելի ցածր տոկոսով մեզ տրված վարկից, փոխարենը ավելի բարձր տոկոսադրույքով վարկ վերցրինք այլ նպատակներով, ինչն արդյունավետ որոշում չէ։
Մանրամասները՝ տեսանյութում