կարևոր
3694 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-13 14:04
Քաղաքական

Ու հլը կարող է զարմանաք, թե ինչու ենք էս օրի՞ն․ Սևակ Հակոբյան

Ու հլը կարող է զարմանաք, թե ինչու ենք էս օրի՞ն․ Սևակ Հակոբյան

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը տելեգրամյան «Կարճ ասած» ալիքում գրում է․

«Ի՞նչ տարբերություն՝ մարդամեկը արձակուրդո՞ւմ է, թե՞ եկել է աշխատանքի։

Ասում էինք՝ սաղ աշխարհը խառնվել է իրար, պատերազմների վտանգ կա, Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանին էլի պահանջներ են ներկայացնում, իսկ Փաշինյանը արձակուրդում է, հեծանիվ է քշում, շրջագայում է։ Մեկ ամիսն ավարտվեց, եկել է գործի ու երկու օր միայն խոսում է մայթերի վրա կայանելուց։

Դա քաղաքապետի մակարդակի խոսակցություն է, թաղապետի մակարդակի խոսակցություն է․ դա ոստիկանության կարգավորելուն է, բայց անգամ ոստիկանապետի մակարդակ չէ, դա ոստիկանության սերժանտի մակարդակի խոսակցություն է։ Մեզ մոտ էդ խոսակցությունը մի քանի օր շարունակ տանում է երկրի ղեկավար իրեն կոչող մարդը, այն էլ՝ մեկ ամիս արձակուրդում անցկացնելուց հետո։ Տպավորություն է՝ որ ինքը արձակուրդում էր, էս ընթացքում էդ մի խնդիրն է առաջացել, դա էլ կլուծի ու պըրծ։

Ամբողջ աբսուրդը սրանով չի սահմանափակվում․ երեկ տեսանյութ է հրապարակել, հետո նստել-կարդացել է բոլոր քոմենթները, բոլոր կայքերում իր տեսանյութի քոմենթները ու դրել՝ նոր տեսանյութ է պատրաստել՝ նվիրված այդ մեկնաբանություններին։

Ամեն պետության ղեկավար էնքան զբաղված մարդ է, որ սոցցանց մտնելու, թերթ կարդալու ժամանակ չունի․ դրա համար էլ պահում են մամուլի ծառայություն, մեկի փոխարեն մի քանի աշխատող, որ մոնիթորինգ են անում ու ներկայացնում իր տեղեկանալուն արժանի նյութերը, նորությունները, գրառումները։ Բայց սա էնքան պարապ է, որ ինքն է կարդում հա՛մ էդ բոլորը, հա՛մ գրառումները սոցցանցերում, համ էլ դա քիչ է՝ կարդում է նաև գրառումների տակի քոմենթները ու տեսանյութով պատասխանում։

Չկա սենց բան։

Ու հլը կարող է զարմանաք, թե ինչու ենք էս օրի՞ն»։