կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-23 12:33
Տարածաշրջան

Էրդողանի հրամանով կստեղծվի Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի կառույց

Էրդողանի հրամանով կստեղծվի Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի կառույց

Թուրքական Hürriyet թերթի լրագրող Նուրայ Բաբաջանը գրում է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկի՝ «Հայոց ցեղասպանության պնդումներին հակադարձելու և ռազմավարություն մշակելու համար» կստեղծվի ինքնուրույն և քաղաքացիական նոր կառույց. հայտնում է Yerkir.am-ը։

Արդեն հայտնել էինք, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի էր ունեցել Բարձրագույն խորհրդատվական նիստ, որի ընթացքում քննարկվել էր Հայոց ցեղասպանության լոբբիի դեմ պայքարը։ Նիստից հետո Էրդողանը մի շարք հանձնարարականներ էր տվել այդ թեմայով, որոնցից մեկն էլ «Հայոց ցեղասպանության պնդումների վերաբերյալ նոր ռազմավարություն մշակելն էր»։

Թուրքերին և Էրդողանին մասնավորապես անհանգստացրել էր աշխարհում ՀՅԴ Հայ Դատի հաջող աշխատանքը, որի արդյունքը ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևերի ընդունումը,  ամերիկյան դատարաններում հայերի կողմից բացված դատական գործերն են։

Նախագծի հեղինակը իշխող Արդարություն և զարգացում կուսակցության հիմնադիրիներից, ԹԱՄԺ նախկին նախագահ, խորհրդի անդամ և Էրդողանի մտերիմ Ջեմիլ Չիչեքն է։

Նիստի ընթացքում ընդգծվել է, որ Հայոց ցեղասպանության պնդումների դեմ ուղղակիորեն պայքարող, փաստարկներ բերող և ռազմավարություն մշակող ոչ մի կառույց չկա։

Նշվել է, որ Հայկական լոբբին ցեղասպանության վերաբերյալ չի դիմել Արդարադատության միջազգային դատարան՝ դիմումների մերժման հավանականության պատճառով, սակայն վերջին շրջանում այդ քաղաքականությունը փոխվել է։ Էրդողանն իր հավանությունն է տվել այդ ծրագրին և հրամայել վայրկյան առաջ սկսել աշխատանքները։