կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-23 11:55
Տարածաշրջան

Մարիխուանա օգտագործողներն էլ պետք է լինեն խորհրդարանում. վրացի քաղաքական գործիչ

Մարիխուանա օգտագործողներն էլ պետք է լինեն խորհրդարանում. վրացի քաղաքական գործիչ

Բնակչության բոլոր շերտերը պետք է իրենց ներկայացուցիչն ունենան Վրաստանի խորհրդարանում, այդ թվում` նրանք, ովքեր թմրանյութեր են օգտագործում: Այս հայտարարությունն արել է  «Նոր քաղաքական կենտրոն-Գիրչի» ընդդիմադիր կուսակցության անդամ Յագո Խվիչիան. ըստ yerkir.am-ի` տեղեկացնում է EADaily-ն:

«Հոգեկան հիվանդություններով մարդիկ, որոնք ադեկվատ չեն, չպիտի լինեն խորհրդարանում, սակայն մարիխուանա օգտագործող նորմալ և ադեկվատ մարդիկ պետք է լինեն»,- հայտարարել է նա:

Քաղաքական գործչի խոսքով` պետությունը  մինչև 500 հազար լարի է ծախսել (մոտ 200 հազար դոլար), որ պատգամավորների կողմից թմրանյութերի օգտագործման թեստավորում անցկացնի, բայց, ըստ նրա, յուրաքանչյուրն իրավունք ունի ներկայացված լինելու խորհրդարանում, ներառյալ` թմրանյութ օգտագործողները:

«Նոր քաղաքական կենտրոն-Գիրչի» ընդդիմադիր կուսակցությունը ստեղծվել է 2015-ին մի խումբ քաղաքական գործիչների կողմից, որոնք լքել են Միխեիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը: Բացի, այսպես կոչված, սեքս-աշխատողների իրավունքների պաշտպանությունից, կուսակցությունն ակտիվորեն հանդես է գալիս մարիխունայի օրինականացման օգտին: Նրանք նաև ստեղծել են իրենց կրոնական կազմակերպությունը և նպաստում են, որ երիտասարդները խուսափեն պարտադիր զինվորական ծառայությունից` փոխարինելով դա այլընտրանքային ծառայությամբ: Բացի դրանից` կուսակցության կենտրոնական գրասենյակում բացվել է հասարակաց տուն և սեքս-շոփ: