Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 4-ին նշվում է ասորի վանական Դավիթ Գարեջելի հիշատակի օրը, և վրացի հավատացյալները հոգևորականների հետ այդ կապակցությամբ գնացել էին Դավիթ Գարեջի վանական համալիր: Վերադառնալով այնտեղից ` նրանք չեն թաքցրել իրենց վրդովմունքը. ադրբեջանցիներն այնքան մոբիլիզացված են եղել, որ եթե ինչ-որ մեկն ինչ-որ բան այնպես չաներ, կրակելու էին:
Ուխտագնացությանը մասնակցած` «Վրացական գաղափար» կուսակցության ղեկավար Լևան Չիչուան geworld.ge կայքի հետ զրույցում ասել է, որ Դավիթ Գարեջի վանական համալիրը վրաց ժողովրդի բաց վերքն է, և ինքը շատ ուրախ է, որ Վրաց եկեղեցին չի զիջում իր դիրքերը, թեև այդ օրը հավատացյալներին թույլ չեն տվել գնալ Բերտուբանի և Չիչխիտուրի եկեղեցիները. մի կողմում կանգնած են եղել վրացի զինվորականները, մյուս կողմում` ադրբեջանցիների. տեղեկացնում է yerkir.am-ը:
«Մենք գիտենք, ո Բերտուբանին և Չիչխիտուրին Միշա Սահակաշվիլին փոխանակել է SOCAR-ի բնական գազի ու նավթի հետ` տարեկան 800 մլն դոլարով: Սահակաշվիլին փաստացի վաճառել է Դավիթ Գարեջիի տարածքը, որը մեզ համար սրբավայր է, իսկ ադրբեջանցիների համար` ռազմավարական օբյեկտ»,- նշել է Չիչուան:
Ըստ նրա` ադրբեջանցիները փորձում են իրենց աղվանների հետ կապել, իբր թե ընդհանուր բան ունեն աղվանական մշակույթի հետ: «Բոլորին հայտնի է, որ աղվանները բնակվում էին Ադրբեջանի ներկայիս տարածքում, նրանք ուղղափառներ են եղել, ունեցել են անկախ պետություն` ինքնավար եկեղեցով և իրենց գրով: Մեծ մշակույթի տեր ժողովուրդն իր գոյությունն ավարտել է 5-րդ դարում: Ուղիղ 100 տարի անց Վրաստան են եկել ասորի վանականներ և, «որպես մարգարիտ, շաղ եկել Վրաստանով մեկ»… Նրանցից մեկը Դավիթ Գարեջլին էր, որը եկել է Գարեջի, վանք հիմնել, հավաքել համախոհներին ու ձևավորել վանական մեծ համալիր: Այսօրվա ադրբեջանցիներն աղվանների հետ որևէ ընդհանուր բան չունեն, առավել ևս` Դավիթ Գարեջի վանական համալիրի: Իլհամ Ալիևը ցանկանում է իր երկրի անցյալը կապել Աղվանքի հետ, ինչը սուտ է և խաբեբայություն Ադրբեջանի նախագահի կողմից: Աղվանների կապը ադրբեջանցիների հետ չի ընդունում աշխարհի ոչ մի գիտնական»,- հայտարարել է Չիչուան:
Նա ընդգծել է, որ «դավաճան ղեկավար» Սահակաշվիլիից հետ, Իվանիշվիլիի օրոք էլ Բերբուտանի և Չիչխիտուրի եկեղեցիների հետ լուրջ խնդիր է առաջացել: Քաղաքական գործչի խոսքով` Իվանիշվիլին սկզբնական շրջանում Սահակաշվիլիի թողած եկամուտին չի դիպչել, սակայն հոգևորականներն իրեն հայտնել են, որ երկու տարի անց Իվանիշվիլին էլ է սկսել օգտվել դրանից, ինչը կանաչ լույս է վառել ադրբեջանցիների համար, և հիմա նրանք առանց վախի իրենցով են անում այդ տարածքը:
«Չիչխիտուրիի և Ուդաբնոյի մոտ անթիվ-անհամար ադրբեջանցի ոստիկաններ են կանգնած: Գարեջոբա տոնին, որտեղ դեռևս մեր տարածքն է, կենտրոնացվել էին Վրաստանի համարյա բոլոր ուժային կառույցների ստորաբաժանումները: Երևի մտածում էին, թե հավատացյալները սադրանքի կգնան ու կբախվեն ադրբեջանցի զինվորականների հետ: Դավիթ Գարեջին մերն է, և վրացիներն այն երբեք չեն զիջի: Դա պետք է իմանան և՛ Սահակաշվիլին, և՛ Իվանիշվիլին, և՛ Ալիևը: Վրացիները Դավիթ Գարեջին չեն փոխի ոչ մի բնական գազի, նավթի կամ փողի հետ»,- հայտարարել է Չիչուան:
Նա պնդել է, որ ադրբեջանցիներն անեքսիայի են ենթարկում Վրաստանի տարածքը, այնտեղ զորամասեր են տեղակայել, և դա կոչվում է օկուպացիա: «Այդպիսի բան Ռուսաստանը չի արել: Մենք Ռուսաստանի հետ պատերազմել ենք ու պարտվել պատերազմում, բայց Ադրբեջանի պարագայում կապիտուլացվել ենք: Այն, ինչ հիմա ասում եմ, երկու հարևան ժողովուրդների միջև լարվածություն առաջացնելու փորձ չէ, ժողովուրդը կապ չունի: Բայց դավաճան ու ծախված իշխանությունը փորձում է խնդիրը հենց այդ տեսանկյունից ներկայացնել: Տարածքային վեճը երկու ժողովուրդների միջև չէ, սա իշխանությունների որոշումն է, և դրա մասին պետք է իմանան բոլորը: Մենք ասում ենք, որ Եկեղեցին ու ժողովուրդը երբեք չեն զիջի Դավիթ Գարեջին, սակայն դա չի ենթադրում հակամարտության բորբոքում երկու ժողովուրդների միջև: Ով այդպես է մտածում, դավաճան է»,- ընդգծել է Չիչուան:
Ըստ նրա` Ադրբեջանն ունի ռազմավարություն ու ծրագիր` գնում ու իրենով է անում իրեն հարմար օբյեկտներ: «Այդպես է վարվում ցանկացած` իր երկիրը սիրող ղեկավար: Իսկ ի՞նչ են անում մեր դավաճանները փողի համար, սև փողերի համար: Նրանց արածը հայրենիքի դավաճանություն է: Իշխանությունը, որը, հանուն փողի, զիջում է երկրի ռազմավարական, մշակութային նշանակության տարածքը, կպատժվի: Ժամանակը կգա, և իշխանության ներկայացուցիչների մեղքը կապացուցվի, ու նրանք չեն խուսափի ցմահ բանտարկությունից»,- հայտարարել է քաղաքական գործիչը:
Նա նաև դիմել է Վրաստանում ԱՄՆ-ի և այլ երկրների դեսպանություններին. «Ինչո՞ւ եք լռում, երբ Ադրբեջանը բարբարոս պահվածք է ցուցաբերում, անեքսիա է իրականացնում: Եթե տեսնում եք հյուսիսում ձգված փշալարերը, ինչո՞ւ չեք տեսնում Ադրբեջանի կողմից Վրաստանի սրբավայրերի զավթումը»: