Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: Ըստ նրա՝ որպեսզի Մարտի 1-ը մեր երկրում այլևս երբեք չկրկնվի, քաղաքական ուժերը պիտի հանդուրժողական լինեն միմյանց նկատմամբ։
«Ժողովրդավարությունը մեր երկրում ծնվել, զարգացել, ոտքը քարին է խփել ու էլի վեր է կացել հարյուրամյակների ընթացքում։ Մենք ժառանգել էինք տոտալիտար խորհրդային պետության նաև բացասական կողմերը։ Բոլոր խորհրդային պետություններում էլ սայթաքումներ եղել են, ավելին՝ եղել են ավելի վատ սայթաքումներ, բայց դա մեզ չի արդարացնում։ Պետք է հրաժարվել ոչ կոմպրոմիսային պահվածքից: Առաջին հերթին սա վերաբերում է իշխանությանը, բայց ոչ միայն` իշխանությանը, այլև ընդդիմությանը»,- ասաց Գագիկ Մինասյանը։
Ըստ նրա` հարկավոր է ավելի ուշադիր լինել և ավելի հմուտ քաղաքականություն վարել՝ սայթաքումներ չունենալու համար։
«Մենք ունենք իրողություններ, որոնք օրենքներով, որոշումներով կամ էլ արտասահման գնալ-գալով չենք կարող արագ փոփոխել։ Այդպիսի խնդիր կա ոչ միայն մեր երկրում, այլև մյուս երկրներում։ Բայց այսօր այդ փոփոխություններն արագ անելու հրամայական կա։ Ինչքան էլ սոցիալական վիճակը ծանր լինի, եթե քաղաքական ուժերը կարողանան երկխոսության հնարավորություն ու կոմպրոմիսի մոտեցում գտնել, այդ խնդիրները, համոզված եմ, երբեք չեն բերի Մարտի 1-երի։ Մենք պետք է դասեր քաղենք» – եզրափակեց Մինասյանը։