Փոխարժեքներ
17 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Բանաստեղծ, հրապարակախոս Վարուժան Ղազանչյանը գրում է.
«ԿԱՆԱՆՑ (շարունակություն)
Իմ նախորդ՝ կանանց վերաբերող փոքրիկ հոդվածներում արտահայտած մտքերի հետ ոչ բոլորը համաձայն եղան:
Բայց այդ անհամաձայնությունը, իմ կարծիքով ավելի շուտ գալիս է թյուրընբռնումից:
Ես անձամբ համաձայն եմ ձեր արտահայտած բոլոր մտքերի հետ:
Իհարկե կան ինձ համար վիճելի ձևակերպումներ, այն էլ տղամարդու կողմից արված (Դավիթ Վանյան):
Օրինակ նա գրում է. «տղամարդիկ ցանկանում են առաջինը լինել, իսկ կանայք՝ միակը»:
Հազար ներողություն, բայց ես էլ կգերադասեյի միակ լինելը, առնվազն իմ կնոջ համար (չէ որ միակ լինել նշանակում է լինել և առաջինը, և վերջինը) կամ որ շատ են լավ կին բանաստեղծուհիները, նույնպես համաձայն չեմ, որովհետև կարծում եմ, որ քիչ են ընդհանրապես լավ բանաստեղծները (այսինքն նաև տղամարդ):
Գրել կարեցողները (դա իրենք կոչում են Աստծո շնորհ) գուցե և շատ են, բայց իրենց ուրույն ձեռագիրն ու ոճը ունեցողները անչափ քիչ են:
Տեսեք հնարավոր է շփոթել ասենք Սևակին՝ Սահյանի հետ: Չարենցին, Տերյանին ճանաչում ես հենց առաջին տողերից:
Իսկ մերօրյա պոետների (անկախ սեռից) մեծամասնության՝ ոտանավորների տակ մինչև անուն ազգանունը չկարդաս, չես իմանա ում գործն է:
Եթե կինը պիտի ընտրի (իսկ շատ հաճախ ստիպված է) ընտանիք, թե կարերա՝ մեծամասնությունը ընտրում է ընտանիքը:
Համենայն դեպս ՝մեզ մոտ:
Իհարկե և´ կանայք, և´ տղամարդիկ տարբեր են լինում:
Կա չէ այսպիսի արտահայտություն. «Իսկական տղամարդ է, կամ իսկական կին է»: Եվ դա հնչում է որպես մեծագույն գովեստ: Եվ այդ իսկական տղամարդը երբեք ձեռք չի բարցրացնի կնոջ վրա:
Շատ բաներ կան, որ կանայք տղամարդկանցից ավելի լավ են անում:
Օրինակ՝ պետություն ղեկավարելը (պատերազմներ քիչ կլինեն):
Ինչպես տեսնում եք, ես չեմ թերագնահատում կանանց:
Հիմա ամենուրեք կանայք փորձում են ընդօրինակել տղամարդկանց՝ օրինակ՝ կան կին բոքսյորներ, կին ծանրամարտիկներ: Չեմ կարծում թե դա լավ է, հետագայում մայրանալու առումով:
Կարող էի այս բոլորը չգրել, որովհետև հասկացողը հասկացել է, իսկ վիճել ցանկացողը հիմա էլ վիճելի ինչ որ բան կգտնի…
Բայց ինձ իսկապես հաճելի է մեր այս վիրտուալ շփումը:
Եվ ես գիտեմ, որ քաղաքակիրթ վեճը, շատ լավ միջոց է նոր գիտելիքներ ձեռք բերելու:
Սպասում եմ Ձեր արձագանքին…
Վարուժան»: