կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2020-06-16 22:13
Հասարակություն

Կանանց. Վարուժան Ղազանչյան

Կանանց. Վարուժան Ղազանչյան

Բանաստեղծ, հրապարակախոս Վարուժան Ղազանչյանը գրում է.

«ԿԱՆԱՆՑ

Մեծ հաճույք ստացա նախորդ հոդվածիս համար ստացած արձագանքներից: Արձագանքողների իննսուն տոկոսը իհարկե կանայք էին: Ոմանք ինձ փորձեցին ցավ պատճառել, բայց ես միևնույն է ձեզ շատ եմ սիրում:

Առանց ձեզ կյանքը անիմաստ ու անհետաքրքիր կլիներ:

Ում համար է սխրանքներ գործում տղամարդը: Իհարկե միայն կանանց համար:

Միայն խնդրում եմ հաշտվեք այդ մտքի հետ, որ աստված ձեզ տղամարդու կողից է ստեղծել:

Չէ որ աստված ինքն էլ տղամարդ է (ասում ենք չէ. «Հանուն Հոր, Որդու և Սուրբ հոգու»):

Դուք ստեղծված եք սիրո համար:

Եվ դուք մեղավոր չեք որ լիարժեք չեք կարողանում օգտագործել ձեր պոտենցիալը, քանի որ առաջին հերթին ստեղծված եք մայր լինելու և, օջախի կրակը վառ պահելու համար...

Ուշադրություն դարձրել եք, որ տարբեր բնագավառներում (նաև արվեստում) մեծ հաջողությունների հասած կանանց իննսուն տոկոսը դժբախտ են եղել իրենց անձնական կյանքում:

Որովհետև անհնար է համատեղությունը:

Աստված մեզ տարբեր ֆունկցիաներ կատարելու համար է ստեղծել, և վայ այն տղամարդուն, կամ կնոջը, որը կշփոթի նրանց տեղերը:

Ես խղճում և միաժամանակ արհամարում եմ նման արարածներին:

Իմ կարծիքով գրածս ակնհայտ ճշմարտություններ են, բայց համոզված եմ, որ գտնվելու են կանայք, որ պիտի սկսեն ինձ ապացուցել, թե մածունը սև է:

Հաջողություն եմ մաղթում:

ՎԱՐՈՒԺԱՆ»: