Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ին ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու մեջ է մեղադրել այն բանից հետո, երբ նրա որոշ գրառումների համար հայտնվել են նշումներ ոչ հավաստի տեղեկության մասին. այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Իր գրառման մեջ ԱՄՆ նախագահը, մասնավորապես, նշել է. «Twitter-ն այժմ միջամտում է 2020 թվականի նախագահական ընտրություններին: Նրանք ասում են, որ փոստով քվեարկության մասին իմ հայտարարությունը, որը կարող է հանգեցնել զանգվածային կոռուպցիայի եւ կեղծումների, սխալ է՝ հենվելով տեղեկությունների ստուգման վրա, որ կատարել են CNN-ի եւ Washington Post-ի ֆեյք լուրերով: Twitter-ն ամբողջությամբ ճնշում է խոսքի ազատությունը, եւ ես, որպես նախագահ, թույլ չեմ տա, որ դա տեղի ունենա»։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահը կիրակի Twitter-ում գրել էր, որ փոստով քվեարկություն կազմակերպելով՝ դեմոկրատները փորձում են պայմաններ ստեղծել ընտրություններում մեքենայությունների համար: Ըստ նրա՝ իր քաղաքական ընդդիմախոսները հույս ունեն օգտվել կորոնավիրուսից՝ «խարդախության նպատակով որպես պատրվակ»: Թրամփի գրառումի վրա «դաջվել է» հատուկ նշանով, որը ընթերցողներին զգուշացնում է, որ գրառման մեջ պարունակվող տեղեկությունը կարող է հավաստի չլինել ու լրացուցիչ ստուգման կարիք ունի: