կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-18 23:10
Քաղաքական

Փաշինյանը հանձնարարել է մաքսանենգ ծխախոտի հարցով քրգործ հարուցել՝ իր մերձավորներին «մաքրելու» համար. Hraparak.am

Փաշինյանը հանձնարարել է մաքսանենգ ծխախոտի հարցով քրգործ հարուցել՝ իր մերձավորներին «մաքրելու» համար. Hraparak.am

Hraparak.am-ի  հավաստի տեղեկություններով՝ ՊԵԿ-ում այս պահին խուճապ է։

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ զանգահարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին և հրահանգել շտապ կարգով քրեական գործ հարուցել Հայաստանից տնտեսական ապրանքների անվան տակ Վորոնեժ  մաքսանենգ ծխախոտ արտահանելու գործով և մաքսայինի այդ օրվա հերթապահներին աշխատանքից ազատել, որպեսզի իր և իր ընտանիքի  անդամների անունները կարողանա մաքրել այս պատմությունից։

«ՊԵԿ մեր աղբյուրի փոխանցմամբ՝  կառույցում այս պահին խուճապային վիճակ է, քանի որ փորձում են քավության նոխազ դարձնել անմեղ մաքսավորների: Սակայն կա վտանգ, որ նրանց ազատելու կամ քրեական գործ հարուցելու դեպքում, շարքային աշխատողները կտան անուններ՝ նշելով, օրինակ, որ կատարել են ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանի հանձնարարությունը»։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վորոնեժում մաքսանենգ ծխախոտով երկրորդ ինքնաթիռը կալանավորվեց: