Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Իրատես» թերթը գրում է. «Մի կողմից համավարակի բերած խնդիրները, մյուս կողմից էլ կոռուպցիոն գործարքների մեջ թաթախված լինելու մասին բարձրաձայնումները լրիվ քաոս են ստեղծել Նիկոլ Փաշինյանի շուրջը։ Եթե Հայաստանում մաքսանենգության փաստերը մնացին կուլիսներում, փորձեցին հնարավորինս արագ քողարկել դրանք, նույնը դժվար է ասել Ռուսաստանի պարագայում, որտեղ կալանվել էր մաքսանենգ ծխախոտով բեռնված ինքնաթիռը։
ՌԴ անվտանգության ծառայության հավաստի աղբյուրներն այս առումով ուշագրավ տեղեկություններ են փոխանցում։ Ռուսաստանի իրավապահների ուշադրության կենտրոնում է մաքսանենգ ծխախոտի գործը, եւ խոր ու համապարփակ քննություն է ընթանում։
Ըստ նույն աղբյուրի, այս գործին, բացի Նիկոլ Փաշինյանից, խառնված են եւս 17 անձինք։ Մեր դիտարկմանը՝ եթե քննում են ու տեղյակ են մանրամասներին, ինչո՞ւ այդ մասին չեն բարձրաձայնում, հակադարձեցին, թե ամեն ինչ իր ժամանակն ունի, երեխան էլ 9 ամսից շուտ չի ծնվում։ «ՌԴ-ի համար Հայաստանը Նիկոլ Փաշինյանը չէ, այլ գործընկեր պետություն, նաեւ ՀԱՊԿ անդամ երկիր, ինչը որոշակի տաբուներ է ենթադրում։ Եթե Փաշինյանը չգիտակցեց, թե ՀԱՊԿ քարտուղարի հանդեպ ինչ քայլ է անում ու ինչ վիճակի մեջ դնում դրանով ՌԴ-ին, դա նրա խնդիրն է»,- ասացին։
Իսկ ճի՞շտ է, որ Հայաստանից մարդ է գործուղվել ՌԴ, որպեսզի ծխախոտի գործը ծածկադմփոց անի՝ հարցրինք. մեր աղբյուրը հաստատեց տեղեկությունը՝ հավելելով, թե գնացել է, բայց չի կարողացել ոչինչ անել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում