Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նաիրա Զոհրաբյանը գրում է․
«Առնետավազքում հաղթողը, միևնույն է, մնում է առնետ
Երկիրը խժռած կորոնավիրուսին պատերազմ հայտարարելու և լրջանալու փոխարեն, շարունակվում է ներթիմային և մերձթիմային հրմշտոցը` սեփական փայ քֆուրը գրելու համար: Սնամեջ այս տեսարանը հիշեցնում է Իոնեսկուի հայտնի «Ռնգեղջյուրի» աբսուրդային էպիզոդները, երբ շատ դինամիկ ու դրամատիկ կերպով Homo sapiens-ի որոշ տեսակներ տրանսֆորմացվում են ռնգեղջյուրի:
Մի խոսքով, խոսելու եմ գենետիկ ռնգեղջյուրացման մասին:
Եվ այսպես` ազգին փրկելու հերթի միջից երեկ մի դերասան ու մի բժիշկ աղեկտուր ճիչեր էին արձակում` վերջին օլիմպիական ջղակծկումով փորձելով փրկել բազմաչարչար ազգը հայոց: Նայեցի նրանց դեմքերին ու մեկը նախորդ հանցավոր իշխանության նվիրյալ ավագանի էր` դոշին նախորդ հանցավորների բոլոր զնաչոկներն ու մեդալները կլեյած, մյուսը` նախորդ իշխանության պալատական ֆելշերը:
Անկեղծ ասած, իրենք ինձ չեն հետաքրքրում, որովհետև ես զզվում եմ լաքեյներից, բայց էս համատարած ֆուտուրիզմի մեջ ինձ անկեղծորեն հուզում է մտավորական կոչված մի հատվածի բարոյական հիգիենան: Որովհետև սրանք նույն շիրայոտ մռութով վաղը քծնելու են հաջորդ իշխանությանը, մյուս օրը` դրա հաջորդին ու էսպես շարունակ։ Եվ ուրեմն, ես վերջապես ուզում եմ էն Հայաստանը, որտեղ իշխանությունը չի օգտագործի բազմակի օգտագործման էս մարդաբանական տեսակին ու սրանց, հերմետիկ պակետներով, կուղարկի երկրորդական վերամշակման:
Ինչ վերաբերում է բնությանն անհայտ մի մարզպետի, ով մտքի անկանոն վարժանքներ է փորձել անել այսօր, Մարդու իավունքների համընդհանուր հռչակագրով էս տեսակին անդրադառնալը խիստ կոնկրետ թիրախային խմբի նվաստացում կլինի, բայց մի բան, վսյո տակի ասեմ` էնպես արեք, որ մեծ փախուստի ժամանակ թույլ տան մարդասիրական միջանցքից օգտվեք:
Էդ միջանցքը անսահմանափակ չի լինելու»։