Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «ստատուսներ են փոխանակել»։
Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է այսօր՝ մայիսի 27–ին, Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ Հայաստանից արտահանված մաքսանենգ ծխախոտի վերաբերյալ հարցի տեսանյութով և հետևյալ գրառումն արել.
«Սերժը Միշիկից, տատիկը Սերժից, թոռնիկը տատիկից, փիսիկը թոռնիկից, մուկը փիսիկից. հա քաշեցին, քաշքշեցին, Միշիկին ցեխից չհանեցին»։
Սրան իր պատասխան՝ Միքայել Մինասյանը կիսվել է Փաշինյանի ստատուսով ու գրել.
«Որքան եփես, ականջները միևնույն է հում են մնում...
Ու այս անմակարդակ խփնվածը պնդում է, որ ինքն առաջնո՞րդ է։ Երկրի անվտանգության երաշխավո՞ր... Երկիրը համավարակից պաշտպանո՞ղ… Լու՞րջ:
Իսկ միայն այսօր մենք ունենք 12 մահ: 12 մարած ճակատագիր: 12 որբացած ընտանիք:
Իսկ թիվ մեկ պատասխանատուն շաղգամ է խաղում: Ցավալի է: Շատ»: