կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-21 15:47
Տարածաշրջան

Վրաստանում կորոնավիրուսի տարածման տեմպը աճելու է. բժիշկ

Վրաստանում կորոնավիրուսի տարածման տեմպը աճելու է. բժիշկ

Վրաստանում առաջիկայում կորոնավիրուսի տարածումը կաճի: Այս կանխատեսումը, ինչպես հայտնում է երկրի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, հոկտեմբերի 21-ին ճեպազրույցում հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:

«Ես կարող եմ ձեզ ուղղակիորեն ասել, որ կորոնավիրուսային վարակի դեպքերի աճը կշարունակվի: Հաջորդ երկու-երեք շաբաթվա ընթացքում վարակի մակարդակի նվազում չի սպասվում»,- ասել է Գամկրելիձեն:

Բժիշկը նշել է, որ երկրորդ ալիքը սկսվել է, և դա սպասելի էր: Նա նաև շեշտեց, որ Վրաստանում, համեմատած այլ երկրների հետ, SARS-CoV-2-ի տարածումը դեռ բավականին ցածր է:

Վրաստանում համաճարակի ընթացքում հայտնաբերվել է վարակման 21208 դեպք, այդ թվում`1 351-ը վերջին օրվա ընթացքում: Սա ռեկորդային ցուցանիշ է երկրի համար: Վարակը հաղթահարել է 9003 մարդ։