Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես շատ լավ էի վերաբերվում ՊԵԿ նախագահի պաշտոնավարմանը՝ ըստ Yerkir.am-ի ասաց Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Ոնց եղել է նախկին արատավոր համակարգում՝ փակ ազատումներ ու փակ նշանակումներ, նույն ձևով շարունակվում է»,-ասաց նա։
Մարուքյանի համար անհասկանալի են թե՛ Դավիթ Անանյանի, թե՛ Էրիկ Գրիգորյանի պաշտոնանկության պատճառները։
«Եթե ՊԵԿ նախագահին ազատել են մաքսատանը հերթերի պատճառով, ինչպես գրում է մամուլը, դա աբսուրդ է»,-ասաց նա:
Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնանկության մասին նա ասաց, որ Սահմանադրության պահանջի համաձայն՝ նա արդեն նշանակված պետք է լիներ:
Երկրում կորոնավիրուսի համավարակի ահագնացումից խուսափելու համար խիստ սահմանափակումների վերադառնալու համար, ըստ Մարուքյանի, կա՛մ մարդկանց պետք է սոցիալական աջակցություն տրամադրել, որ տանը մնան, կա՛մ պետք է բացել տնտեսությունը:
«Ուղղակի փող չի տրվել, հաստատվել են ծրագրեր, որոնք բոլորը եղել են անարդյունավետ, և մենք առաջարկել ենք դրա փոխարեն ուղղակի աջակցել ընտանիքներին: Կառավարությունը, որ չգնա այդ ֆինանսավորման ճանապարհով, բացում է տնտեսությունը, ու ունենք այն, ինչ ունենք: Եթե հիմա հետ գնանք նորից փակելուն, պետք է երկար փակել, երկու շաբաթն անիմաստ է, և պետք է մարդկանց ֆինանսավորել, կոմունալները վճարել, վարկային ու հարկային արձակուրդներ տալ: Հիմա հարցնում եք՝ կարո՞ղ ենք նորից փակել. կարող ենք, եթե բոլորին փող տանք, եթե բոլորին փող չտանք, չենք կարող: Մենք փող ունենք, մենք ունենք վերցված վարկ՝ COVID-19-ի դեմ պայքարելու համար»,- նշեց Մարուքյանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը նշեց, որ Արժույթի միջազգային հիմնադրամից վերցված վարկի բացատրությունում գրված են հակաճգնաժամային ծրագրերի hama8:
«Նշանակում է, որ պետությունն ուզում է պոստֆակտում էս փողը վերցնի, և էդ ծրագրերն արդեն իրականացվել են: Դրանց վրա 280 միլիոն չի ծախսվել, բայց 280 միլիոն մենք հիմա վերցնում ենք»,- նշեց Էդմոն Մարուքյանը:
Նա նաև նկատեց, որ փոխանակ ինստիտուտներն աշխատեն, անձերն են աշխատում՝ վարչապետի լուսանկարների հրապարակումներից 80 օր հետո բանկերի հերթերը վերանում են:
«Երբ անձի դերը բարձրացվում է ինստիտուտների դերը նվազեցվում, այդ ինստիտուտները նվաստեցվում են»,-ասաց նա:
ԼՀԿ ղեկավարի համար անհասկանալի է, թե ինչով են զբաղված եղել օրինակ մարզպետները մինչ այս պահը. «Վարչապետը սկսել է անձամբ զբաղվել, բայց դրա արդյունքում նկարներ են հրապարակվել, որոնք խախտում են մարդու անձնական կյանքի իրավունքը, տվյալները»:
Ցանկացած ժողովրդավարական զարգացած երկրում դրա արդյունքում շատ խորը ճգնաժամ կարող էր առաջանալ ու իշխանությունը շատ մեծ խնդիր կարող էր ունենալ՝ նշեց նա:
«Հայաստանում որևէ բան չի լինի: Հիմա մի նկարը հեռացրել է, բայց օգտատերերն արդեն տարածում են այդ աղջկա նկարը: Ժողովուրդ ջան, ինքը սխալը հասկացել է, գոնե դուք մի տարածեք»,-ասաց Էդմոն Մարուքյանը:
Մանրամասն՝ տեսանյութում․