կարևոր
13513 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-11 16:32
Տնտեսական

Վճարումային սանդղակը քանդելու արատավոր պրակտիկան շարունակվում է․ Արթուր Խաչատրյան

ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում էր «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից նախագծերի փաթեթը։

 «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը  ներկայցված փաթեթի վերաբերյալ մի քանի դիտարկում արեց՝ նշելով․ «Մենք էլի այս արատավոր պրակտիկան շարունակում ենք, վճարումային սանդղակը քանդելու քաղաքականությունն էլի շարունակվում է։ Մենք երկրում ունեինք բարդակ, ով ինչ փող ասես ստանում էր։ Երկար ջանքերի շնորհիվ ստեղծվեց մի հատ ընդհանուր սանդղակ, որ դատախազը նախագահից ավելի չստանա, տարբեր պաշտոններ դասակարգվեցին։ Եվ հետո այս կառավարությունը սկսեց դատախազներին ավել փող տալ, դատավորներին, քննիչներին ավել փող տալ, համակարգը քանդվեց։ Սրանով հերթական մոտեցումն է, եթե աշխատավարձերն այսօր մրցունակ չեն, սանդղակը փոխեք, բայց բուն գաղափարախոսությունը՝ ընդհանուր աշխատավարձային սանդղակ ունենալու, չի կարելի քանդել»,-ասաց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։