Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի պատճառով Ղազախստանի իշխանությունները որոշում են կայացրել Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհուրդ) ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որը նախատեսված է մարտի 31-ին անցկացնել տեսակապով: Այս մասին երեքշաբթի հաղորդել է Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Համաճարակաբանական իրավիճակի կապակցությամբ ղազախական կողմը որոշում է կայացրել անցկացնել Թյուրքական խորհրդի ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որը նախատեսված է մարտի 31-ին Թյուրքեստան քաղաքում, տեսակոնֆերանսի միջոցով: Այս որոշման մասին պաշտոնապես տեղեկացվել է խորհրդի քարտուղարությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հիշեցրել է, որ հանդիպմանը կմասնակցեն խորհրդի անդամ պետությունների բոլոր ղեկավարները և կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեցող Հունգարիայի վարչապետը:
Մարտի 17-ին Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ գագաթնաժողովից հետո նախատեսվում է ստորագրել հռչակագիր, որով Թյուրքեստանը կհայտարարվի թյուրքական աշխարհի հոգևոր մայրաքաղաք:
Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2009 թվականի հոկտեմբերի 3-ին: Ներկայումս դրա անդամներն են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը և Թուրքիան: Հունգարիան դիտորդի կարգավիճակ ունի: Կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Ստամբուլում:
Նշենք, որ ղազախական Թյուրքեստան քաղաքը (չշփոթել Թյուրքեստան պայմանական պատմա-աշխարհագրական տերմինի հետ) համարվում է երկրի և թյուրքական աշխարհի հնագույն բնակավայրերից մեկը։