|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Բուդե քաղաքից նորվեգացի զույգը իր տան վերանորոգման ժամանակ գտել է վիկինգների դարաշրջանի գերեզման. այս մասին տեղեկացնում է Free TV Online-ը, նշելով՝ ենթադրաբար, գտածոն 1000 տարեկան է։
Նշվում է՝ հայտնագործությունը կատարվել է ննջասենյակի հատակը բացելիս, որտեղ Մարիան Քրիսթիանսենը եւ նրա ամուսինը պատրաստվում էին տաքացնող միջոց տեղադրել: Հատակի տախտակների տակ հայտնաբերվել է քարերի կույտ, այն հավաքելու ժամանակ գտնվել է մանկական խաղալիքի անվի նման իր եւ մեծ երկաթե կացին: Ամուսինները ենթադրել են, որ գտածոն կարող է պատմական նշանակություն ունենալ, եւ կապ են հաստատել Նուրլանդ շրջանի վարչակազմի հետ, որը պատասխանատու է մշակութային ժառանգության համար:
Մասնագետները սկսել են պեղումներ կատարել, որոնց ընթացքում եկել են այն եզրակացության, որ տան տակ գտնվում է վիկինգների դարաշրջանի գերեզմանոց:
Հնագետ Մարտինուս Հաուգլին այս առնչությամբ ասել է՝ գերեզմանոցը պատկանում է 10-րդ դարին: Գտնված իրերն արդեն ուղարկել են հետագա հետազոտման: