| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ պարետի մայիսի 14-ի թիվ 74 որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով, մայիսի 28-ին ժամը 8:00-ից-12:00 ընկած հատվածում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի մասնագետները և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները համատեղ ուժերով խստացված վերահսկողություն են իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում:
Նշված ժամանակահատվածում գործառույթներ են իրականացվել թվով 24 մարդատար տաքսի ավտոմոբիլների նկատմամբ: Հայտնաբերվել է իրավախախտման 24 դեպք: 15 մարդատար տաքսի ավտոմոբիլներում վարորդի կողքին՝ առջև նստատեղում , եղել է ուղևոր, իսկ 9-ի դեպքում վարորդը երթևեկել է առանց դիմակի:
8 վարորդի նկատմամբ Ճանապարհային ոստիկանների կողմից կազմվել է համապատասխան արձանագրություն, իսկ 16 վարորդի հետ տարվել է իրազեկման և բացատրական աշխատանքներ՝ թույլ տրված խախտումները տեղում վերացնելու կամ շտկելու ուղղությամբ:
Վերահսկողություն է իրականացվել 16 կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող երթուղիների նկատմամբ: Արդյունքում հայտնաբերվել է իրավախախտման 10 դեպք: 9-ը միկրոավտոբուսի դեպքում հայտնաբերվել է, որ առջևի նստատեղին՝ վարորդի կողքին, նստած է երկու ուղևոր, որոնք իջեցվել են և տեղափոխվել են միկրոավտոբուսի սրահ, և 1-ի դեպքում բացակայել է սրահի աշխահանիչ հեղուկը:
Նշված թերությունները շտկելու և վերացնելու նպատակով Տեսչական մարմնի մասնագետները տեղում ուղևորների և վարորդների շրջանում իրականացրել են բացատրական աշխատանքներ՝ ՀՀ Պարետի կողմից տրված ցուցումներին խստագույնս հետևելու և իրենց առողջությունն ու անվտանգությունը պահպանելու համար:
Կենտրոն վարչական շրջանում հանրային տրանսպորտի նկատմամբ հսկողությունը շարունակվում է: