կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-27 11:45
Առանց Կատեգորիա

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կորոնավիրուսի ցուցանիշները զրոյացնելու համար անհրաժեշտ է կիրառել 3 պարզ կանոն․ Փաշինյանի բանաձևը

Մենք գործ ունենք կորոնավիրուսի վարակի երկրորդ ալիքի հետ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում։

«Նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի հետ կապված հանրապետությունում ստեղծվել է բավականին ծանր իրավիճակ։ Այս իրավիճակի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ մենք գիտենք այն ձևը, որով կարող ենք կորոնավիրուսի մեր ցուցանիշները հասցնել զրոյականի»,-հայտարարեց նա:

Պարետատունը, նրա խոսքով, հաստատել է ոլորտային կանոնները, իրենք խնդիր են դրել, որ այդ ոլորտային կանոններից դուրս բերեն համընդհանուր կանոն:

«Ըստ այդմ, մասնագետների հետ խորհրդակցությունների արդյունքում եկել ենք եզրակացության, որ կորոնավիրուսի մեր ցուցանիշները զրոյացնելու համար անհրաժեշտ է կիրառել 3 պարզ կանոն՝ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորությունը»,-արձանագրեց Փաշինյանը:

Նա կարևորեց հանրայյին վարքագծի փոփոխությունը՝ նշելով, որ այն պետք է համարժեք լինի իրավիճակին. «Մեր խնդիրն է սովորել ապրել կորոնավիրուսին զուգահեռ: Այսօրվա մեր թվերը ցույց են տալիս, որ մենք ցավոք դեռ չենք սովորել դա: Առաջիկա մեկ տարվա ընթացքում կորոնավիրուսը ներկա է լինելու, մենք անընդհատ ունենալու ենք ոչ միայն տեղական, այլ նաև համաշխարհային կորոնավիրուսի հետ հաղորդակցություն»:

Նա նկատի ուներ, որ բազմաթիվ հայրենակիցներ են վերադառնում Հայաստան, նրանց շարքերում լինում են վարակվածներ և եթե մենք չկարողանանք հանրային վարքագծով կանխել կորոնավիրուսի տարածումը, անընդհատ կանգնելու ենք նման իրավիճակի առաջ:

«Մեր խնդիրն է կարգավորել կանոնների պահպանումը, ինչը պետք է անենք երկու մեթոդով՝ հանրային հաղորդակցում և վարչական մեթոդ: Մենք պարետատան երեկվա նիստում որոշել ենք, որ ամենօրյա ռեժիմով պետք է խստացնենք վարչական հարկադրանքի մեթոդները, որպեսզի քաղաքացիները՝ առանց բացառության, կիրառեն դրանք»,-ասաց վարչապետը:

Մանրամասն՝ տեսանյութում․