| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը զեկուցեց առաջնագծում տիրող օպերատիվ իրավիճակի, հակառակորդի կողմից անցկացվող զորավարժությունների, դրանց բնույթի և տեղաշարժերի մասին՝ հայտնում է Yerkir.am-ը:
«Մայիսի 18-22-ը Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ անցկացրած օպերատիվ-մարտավարական զորավարժությունները հիմնականում հարձակողական բնույթի են եղել, ներգրավված է եղել բավական քանակությամբ հրթիռահրետանային սպառազինություն, զրահատեխնիկա, անձնակազմ, ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և այլ զորքեր»,-ասաց Ջալալ Հարությունյանը։
Նա մտահոգություն հայտնեց, որ պարբերաբար արձանագրվում են հրադադարի ռեժիմի խախտումներ և այդ նպատակով ՊԲ-ն իրականացնում է կանխարգելիչ միջոցառումներ։
Նախագահ Հարությունյանը նշեց, որ Արցախի Հանրապետության իշխանությունները՝ զինված ուժերի հրամանատարական կազմի հետ միասին, կատարելու են առավելագույնը երկրի պաշտպանունակության հետևողական բարձրացման և զինծառայողների սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների առաջնահերթ լուծման ուղղությամբ:
Նա ընդգծեց, որ ձգտում են ՊԲ հերթացուցակում գտնվող սպաներին նախատեսված ժամկետից շուտ բնակարաններով ապահովել․ 2023 թ-ին նախատեսված ծրագիրը կփորձեն ավելի շուտ ավարտել:
Նաև խոսեց առաջնագծի նյութատեխնիկական բավարարման մասին։
Մանրամասն՝ տեսանյութում․