Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
5-րդ բանակային զորամիավորման N զորամասում, պատրաստության պլանի համաձայն, անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն:
ՊՆ-ից հայտնում են, որ զորավարժությունն անցկացվել է երեք փուլով` զորամասը բերվել է մարտական պատրաստության աստիճանի, այնուհետեւ պայմանականորեն իրականացվել է հարձակողական մարտի նախապատրաստում եւ վարում:
Զորավարժությունների նպատակն էր ստուգել պատրաստականության տարբեր աստիճանի բերելու ընթացքը, ամրապնդել ստորաբաժանումների հրամանատարների ու կառավարման մարմինների գործնական ունակությունները, ուսուցանել եւ կատարելագործել գործողությունների ընթացքում պաշտոնատար անձանց ֆունկցիոնալ պարտականությունների կատարման կարգը՝ ըստ մարտական հաշվարկների: