կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-31 15:45
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանակում վերահսկողությունը մի քանի անգամ բարձրացվել է․ Ջալալ Հարությունյան

ՀՀ բանակում «էլիտար զորամասի» ձևավորման և Ջալալ Հարությունյանի՝ ՊԲ հրամանատար նշանակվելուն նախորդած 13 մահվան դեպքերի մասին Ջալալ Հարությունյանն ասաց, որ բոլոր դեպքերի վերաբերյալ հարուցված են քրեական գործեր, իրավապահ մարմիններն աշխատում են այդ ուղղությամբ և վստահեցրեց, որ մարդիկ, որոնք հասցրել են նման իրավիճակի, անկախ պաշտոնից, անկախ իրավիճակից պատժվելու են՝ հայտնում է Yerkir.am-ը։

«Այսօրվա դրությամբ նախանշված և հստակ պլանավորված են այն միջոցառումները, որոնք պիտի կանխարգելեն նմանատիպ դեպքերը, խնդիրներ են առաջադրված և վերահսկողությունը մի քանի անգամ ավելի է բարձրացել նման դեպքերից խուսափելու համար»,-ասաց նա։

Ջալալ Հարությունյանի դիտարկմամբ՝ նմանատիպ դեպքերը ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանք են։

ՀՀ բանակի զինուժը համալրած՝ նոր սպառազինությունը արդեն մարտական հերթապահության է դրված՝ վստահեցրեց ՊԲ հրամանատարը։

«Այսօր արդեն շահագործում ենք մարտակարգերը, մոտակա օրերս տեղադրում ենք նոր սպառազինությունը ոչ թե հավաքակայանում, այլև մարտական դիրքերում։ Իհարկե, մենք նախապատրաստել ենք թե՛ անձնակազմը և թե՛ սպասարկող անձնակազմը»,-ասաց նա։

Ջալալ Հարությունյանը նաև նշեց, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և ամեն ինչ կատարվում է նրա անմիջական ցուցղումով։

Մանրամասն՝ տեսանյութում․