կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-22 19:21
Սպորտ

Լա լիգայի մեկնարկը հետաձգվել է մեկ շաբաթով

Լա լիգայի մեկնարկը հետաձգվել է մեկ շաբաթով

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության վերսկսումը հետաձգվել է մեկ շաբաթով: Այս մասին գրում է Marca-ն:

Ըստ պարբերականի, Լա լիգան պլանավորվում էր վերսկսել հունիսի 12-ին, սակայն Իսպանիայի առաջնության առաջին հանդիպումը կկայանա հունիսի 19-ին: Դադարից հետո առաջին խաղում կմրցեն «Սևիլիա»-ն և «Բետիս»-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լա լիգայի խաղերը վերսկսվելու դեպքում կանցկացվեն առանց դադարի: Առաջնությունը կանցկացվի 35 օրում, և խաղեր կլինեն ամեն օր: Լիգայի մյուս հատվածը չի չեղարկվի, և մրցաշրջանը կհասցվի ավարտին: Լիգան ավարտին հասցնելու հիմնական շարժառիթը եղել է ֆինանսական կողմը, քանի որ պանդեմիան լուրջ վնասներ է հասցրել Իսպանիային:     

Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց մարտի 12-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: