կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-22 17:25
Տարածաշրջան

Թուրքական «փափուկ ուժի» նոր դրսևորումը. «Հրաշալի դար» սերիալի ստեղծողները պատրաստում են Հայրեդդին Բարբարոսսայի մասին սերիալ նկարել

Թուրքական «փափուկ ուժի» նոր դրսևորումը. «Հրաշալի դար» սերիալի ստեղծողները պատրաստում են Հայրեդդին Բարբարոսսայի մասին սերիալ նկարել

Թուրքական ԶԼՄ-ներում տեղեկություններ է տարածվել առ այն, որ թուրքական հանրաճանաչ պատմական «Հրաշալի դար» հեռուստասերիալի հեղինակներ Յաղմուր և Դուրուլ Թայլան եղբայրները պատրաստում են նոր բազմասերիանոց ֆիլմ Օսմանյան կայսրության ռազմածովային ուժերի հրամանատար Հայրեդդին Բարբարոսսայի մասին։

Գլխավոր դերը կստանձնի թուրք դերասան Չաղաթայ Ուլուսոյը, ով արդեն նկարահանվում է Netflix-ի հեռուստասերիալներից մեկի (թուրքական) գլխավոր դերում։ Ուլուսոյն արդեն ուսումնասիրում է պատմական փաստերը։ Նկարահանումները նախատեսվում է սկսել այս ամռանը։ Նախատեսվում է, որ ֆիլմը կդառնա երկրի ֆիլմարտադրության ամենաբյուջետային նախագծերից մեկը։

Նշենք, որ 2011 թվականին լույս տեսած «Հրաշալի դարը» հեռարձակվել է ավելի քան 50 երկրներում։ Մասնագետները որպես «փափուկ ուժի» վառ օրինակ շատ են մեջբերում այս հեռուստասերիալը, որի միջոցով թուրքերը ցույց են տալիս «իրենց փառահեղ, հերոսական անցյալը», որտեղ իհարկե թուրքերւ չեն մոռացել աղավաղել բազմաթիվ պատմական փաստեր։