Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Լրագրող Ալթան Սանջարի և Սերհաթ Թեմելի կողմից նկարահանված` Դիարբեքիրի Էղիլ գավառում ապրող իսլամացած հայերի մասին պատմող «Թաքնված խաչ» (Saklı Haç) վավերագրական ֆիլմը հունիսի 16-ին առաջին անգամ ցուցադրվել է Դիարբեքիրում. հաղորդում է gazeteduvar.com.tr կայքը:
Թուրքական հայտնի Yeni Akit թերթը, որը հայտնի է իր իշխանական, այլատյաց, իսլամիստական դիրքորոշումներով, թիրախավորել է ֆիլմի ցուցադրությունը: Թերթում լույս տեսած հոդվածում նշված էր. «Թուրքիային Հայոց ցեղասպանություն իրականացնելու մեջ մեղադրող Արևմուտքի պնդումներին Թուրքիայի ներսում աջակցում են նաև Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանն (ՔԱԿ-PKK) աջակող շրջանակները: 1915 թ. հայերի աքսորը որպես Հայոց ցեղասպանություն ներկայացնող շրջանակները արտասահմանում Թուրքիային մի անկյունում սեղմելու գործողություններին են կամավորագրվել: Իրեն որպես հայի թոռ ներկայացնող ռեժիսոր Ալթան Սանջարը «Թաքնված խաչ» անունով վավերագրական ֆիլմով աջակցում է Հայոց ցեղասպանության պնդումներին»:
Ռեժիսորներից Ալթան Սանջարը թվիթերյան իր էջում անդրադարձել է Yeni Akit-ի այս հոդվածին: «Մեզ ակնհայտորեն թիրախավորած Yeni Akit-ի դեմ դատական գործ ենք հարուցելու: Ցանկանում ենք, որ նրանք իմանան` մեր գլխին եկած ցանկացած բացասական երևույթի պատասխանատուն իրենք են»,- գրել է նա: