կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-22 16:21
Տարածաշրջան

Թուրքիայում ձերբակալվել են քուրդ հասարակական-քաղաքական գործիչներ

Թուրքիայում ձերբակալվել են քուրդ հասարակական-քաղաքական գործիչներ

Մայիսի 22-ի առավոտյան թուրքական ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել, որի արդյունքում ձերբակալվել են քուրդ քաղաքական գործիչներ։

Ձերբակալվածների թվում կան նաև ակտիվիստներ, քրդական «Ազատ կանանց շարժում» հասարակական կազմակերպության ղեկավարներ։ Ձերբակալվել են նաև «Ժողովրդական շրջաններ» քրդական կուսակցության մի քանի անդամներ։

Թուրքական իրավապահ մարմինները ձերբակալել են նաև պրոքրդական «Թուրքիայի ժողովուրդների ժողովրդավարական» կուսակցության ղեկավար Օղլեմ Գյունդուազին։

Թուրքական և քրդական աղբյուրները դեռևս չեն հայտնում ձերբակալությունների պատճառը։