|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Այսօր մարդաշատ էր Արցախի առաջնորդարանը: Ավելի վաղ արած հայտարարությանը հավատարիմ՝ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդը հանդիպման է հրավիրել առաջիկա համապետական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարած քաղաքական ուժերին և նախագահի պաշտոնի հավանական հավակնորդներին:
Արցախի հոգևոր առաջնորդը, նախորդ ամիսների անցուդարձի հաշվարկով և առաջիկա շրջանում դրանց ակտիվ զարգացումները կանխատեսելով, քաղաքական ուժերին ու քաղաքական գործիչներին հրավիրել էր իր հորդորը փոխանցելու համար: Քաղաքական պայքարի այս փուլից Արցախը պետք է դուրս գա ավելի ուժեղացած և ոչ թե պառակտված: Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը քաղաքական ուժերին և գործիչներին կոչ է արել նաև որոշակի պատասխանատվություն ստանձնել՝ դա ապահովելու համար: