|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հայոց ցեղասպանության հարցը պետք է բարձրացնել նաեւ միջազգային դատական ատյաններում. այսօր Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է գերմանացի իրավապաշտպան, հայագետ, «Ճանաչում աշխատանքային խումբ` ընդդեմ Ցեղասպանության, հանուն միջազգային ըմբռնման» կազմակերպության ղեկավար Թեսա Հոֆմանը:
Ընդգծելով, որ Ցեղասպանության ճանաչման հարցը կախված է ոչ միայն քաղաքական, այլ նաեւ դատական գործընթացներից, նա նշել է, որ թեեւ Ցեղասպանությունն իրականացնողները ողջ չեն, սակայն հարցը վերաբերում է նաեւ նրանց հետնորդներին, թուրքական պետությանը: Այդ կապակցությամբ նա հնարավոր է համարում միջազգային դատարանի դատավճռի կայացումը, որը հակադարձ իրավական ուժ կունենա:
Հոֆմանի խոսքերով` կարեւոր է նաեւ այն, թե որքանով է Թուրքիան համարվում Օսմանյան կայսրության իրավահաջորդը: Թեեւ թուրքական իշխանությունները հայտարարում են, թե Թուրքիայի Հանրապետությունը որեւէ կապ չունի Օսմանյան կայսրության հետ, Հոֆմանը մատնանշել է, որ այդ երկիրը, մասնավորապես` իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը բացահայտ նեոօսմանական քաղաքակություն է վարում:
Միաժամանակ, նա նշել է, որ միջազգային դատական ատյաններ դիմելիս խնդիրներ կառաջանան, քանի որ Հայաստանը չի վավերացրել Հռոմի ստատուտը: