|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Արդեն Ադրբեջանը կարողացել է հասնել նրան, որ միջազգային հանրության մոտ ռազմագերի բառը չի օգտագործվում․ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Նրանց մոտ արդեն օգտագործվում է միայն՝ պահվող անձինք։ Վերջին բոլոր փաստաթղթերում, նաև Շարլ Միշելի հայտարարության մեջ ուղղակի չի խոսվում ռազմագերիների մասին, իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը կարողացել է բոլորին համոզել, որ նրանք ռազմագերիներ չեն, այլ կարգավիճակ ունեցող անձինք են՝ պահվող անձինք։ Սա անթույլատրելի է, որովհետև գերեվարումները եղել են ռազմական գործողությունների հետևանքով»,- ասաց պատգամավորը։